Թալիբները պնդում են, որ ամբողջությամբ գրավել են Փանջշերի հովիտը

Loading...

«Թալիբան» շարժման ներկայացուցիչները պնդում են, որ ամբողջական վերահսկողություն են սահմանել Քաբուլից հյուսիս գտնվող Փանջշերի հովտի նկատմամբ։

Օգոստոսի կեսից, Քաբուլի անկումից հետո, այստեղ էին կենտրոնացել նախկին իշխանություններին հավատարիմ ուժերն, այդ թվում՝ տաջիկական աշխարհազորը՝ նախկին պաշտպանության նախարար Ահմադ Շահ Մասուդի որդու՝ Ահմադ Մասուդի գլխավորությամբ։

Փանջշերում էին պատսպարվել նաև նախկին իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ Աֆղանստանի նախկին փոխնախագահ Ամրուլա Սալեհը։

«Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիբուլա Մուջահիդի խոսքով՝ այսօր առավոտյան Փանջշերում մնացած դիմադրության վերջին օջախները վերացվել են։

«Մեր ողջ երկրին խաղաղություն պարգևելու վերջին շրջանում գործադրվող ջանքերը հաջողությամբ են պսակվում։ Փանջշերի գավառը ամբողջությամբ անցել է Աֆղանստանի իսլամական էմիրության հսկողության ներքո»․ — Թվիթերի իր օգտահաշվում գրել է «Թալիբանի» խոսնակը՝ օգտագործելով երկրի՝ թալիբների կողմից կիրառվող անվանումը։

Զինված ընդդիմությանը միավորող «Ազգային դիմադրության ճակատը» արդեն իսկ հերքել է Փանջշերի ամբողջական գրավման մասին տեղեկությունները։ «Մեր ուժերը գտնվում են հովտի բոլոր կարևորագույն ռազմավարական կետերում և հաստատակամ են՝ շարունակել պայքարը», — նշված է ճակատի տարածած հայտարարության մեջ։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button