«Լաչինի շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունները», – տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանցի և թուրք զինվորականների մասնակցությամբ ընթացող զորավարժություների գլխավոր նպատակը ռազմական գործողությունների ժամանակ համագործակցության կատարելագործումն է, ինչպես նաև հրամանատարների մոտ ռազմական որոշումների կայացման և ստորաբաժանումների կառավարման կարողությունների զարգացումը», – փոխանցում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։
Ադրբեջանի ՊՆ-ն նաև տեղեկացնում է, որ համատեղ զորավարժությունների ընթացքում ուշադրություն է դարձվելու «բարդ ռելիեֆում ժամանակակից ռազմական տեխնիկայից օգտվելու զինծառաողների հմտությունների ավելացմանը»։