Ֆիզուլիի օդանավակայանն առաջին օդանավերն է ընդունել

Loading...

Ֆիզուլիի օդանավակայանը կիրակի օրը առաջին օդանավերն է ընդունել։

Առաջին փորձնական թռիչքներն իրականացրել են «Ադրբեջանական ավիաուղիների»՝ AZAL-ի A340-500 մարդատար և Silk Way ավիաընկերության Boeing 747-400 բեռնատար օդանավերը։

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, Ֆիզուլիի օդանավակայանի թռիչքուղու շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է, դրա երկարությունը 3 հազար մետր է, լայնությունը՝ 60:

Պաշտոնական Բաքուն պնդում է, որ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի ուղևորատար տերմինալի շինարարությունը ևս ավարտին է մոտենում, այն կարող է շահագործման հանձնվել արդեն առաջիկա շաբաթներին։

Օդանավակայանն, ըստ Ադրբեջանի կառավարության, համապատասխանում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (IKAO) բոլոր պահանջներին, ինչը թույլ է տալիս այնտեղ ընդունել աշխարհում այս պահին գոյություն ունեցող բոլոր տեսակի օդանավերը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button