Բելառուսական ընդդիմության առաջնորդները դատապարտվել են երկարատև ազատազրկման

Բելառուսական ընդդիմության երկու առանցքային գործիչները՝ Մարիա Կոլեսնիկովան և Մաքսիմ Զնակը այսօր Մինսկի դատարանի կողմից դատապարտվել են երկարատև ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով իշխանության զավթման և ազգային անվտանգությունը խաթարելու փորձերի, ինչպես նաև ծայրահեղական խումբ ստեղծելու մեջ։

Կոլեսնիկովան դատապարտվել է 11, իսկ Զնակը՝ 10 տարվա ազատազրկման, հաղորդում է «Ազատության» բելառուսական ծառայությունը։

«Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Մարիային և Մաքսիմին, որոնք կատարելապես անմեղ են։ Տեղի ունեցածը ահաբեկչության դրսևորում է այն բելառուսների նկատմամբ, որոնք համարձակվում են ընդդիմանալ իշխող վարչակազմին», – դատավճռի հրապարակումից անմիջապես հետո Twitter-ում գրել է անցած տարվա նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button