Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում կրկին առաջադրեց Ղազինյանին

Մեկնարկել է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում կրկին առաջադրեց Արթուր Ղազինյանին։

Իշխանական պատգամավորները նախորդ նիստում դեմ էին քվեարկել նրա թեկնածությանը, իսկ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմ ձայները բավարար չէին, որպեսզի Ղազինյանն ընտրվեր։ «Ես իրենց սրտի նախագահի տեղակալը չէի», – քվեարկությունից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, ասել էր Ղազինյանը:

Օրենքով այս պաշտոնը ընդդիմությանն է և ընդդիմությունը հնգօրյա ժամկետում պետք է նոր թեկնածու առաջադրեր։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button