Արցախում երեկ կատարվել է 51 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք

Արցախում սեպտեմբերի 6-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք։

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, 4 հիվանդի առողջական վիճակը գնահատվում է ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 հազար 841 քաղաքացու հետազոտություն, որից 1075-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button