Լաքոտ. Հայաստանյան վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ժողովրդավարությունը երկրում անշրջելի է

Loading...

Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ժողովրդավարությունը երկրում այլևս անշրջելի է, ու հայ ժողովուրդը կարող է դրանով հպարտ լինել, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը:

Լաքոթը, որ ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում, նշել է, որ Ֆրանսիան շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բարեփոխումներն առաջ մղելու նպատակով:

Հայաստանի ղեկավարն իր հերթին խոսել է երկու երկրների բարեկամության, համագործակցության ընդլայնման մասին: Ինչպես նաև ընդգծել է Ֆրանսիայի կարևոր դերը որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ պետություն:

Ժոնաթան Լաքոթին կփոխարինի Անն Լույոն:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button