ՀՀ ԱԳՆ. Լաչինի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունները լարվածության թուլացմանը վնասող գործողություն են

Պաշտոնական Երևանը քննադատում է Հայաստանի և Ղարաբաղի սահմանների մոտ՝ Լաչինի շրջանում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները՝ այն գնահատելով լարվածության թուլացմանը վնասող գործողություն։

«Այս քայլը չի համապատասխանում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու ջանքերը»,- հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը, հայտնելով թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունների մեկնարկի մասին, նշել էր, որ դրանց նպատակը ռազմական գործողությունների ժամանակ համագործակցության կատարելագործումն է, ինչպես նաև հրամանատարների մոտ ռազմական որոշումների կայացման և ստորաբաժանումների կառավարման կարողությունների զարգացումը:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button