ՀԱՊԿ-ը եռօրյա զորավարժություններ է սկսել Ղրղըզստանում, որոնք, ռազմական կառույցի հաղորդմամբ, անհրաժեշտ են՝ Աֆղանստանում ի հայտ եկած նոր իրավիճակին պատրաստվելու և արձագանքելու համար։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, վարժանքներին մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղըզստանի զինծառայողները։
Ի սկզբանե նախատեսվում է, որ նրանց կմիանան նաև Տաջիկստանի ներկայացուցիչները, սակայն, Դուշանբեն վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից՝ առանց հստակ պատճառաբանության։
Ավելի վաղ ՀԱՊԿ-ի անդամ երկրների առաջնորդները արտահերթ նիստ էին անցկացրել Աֆղանստանի հարցով և պայմանավորվել համաձայնեցնել դիրքորոշումներն ու սեպտեմբերին միասնական հայտարարություն տարածել՝ արտգործնախարարների մակարդակով։