«ԱստրաԶենեկա» պատվաստանյութի հերթական խմբաքանակն է ներկրվել Հայաստան

Բելգիայի Թագավորությունը, որպես նվիրատվություն, Հայաստանին է տրամադրել «ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 187 հազար 200 դեղաչափ։

Ըստ Հայաստանի առողջապահության նախարարության՝ ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում` հանրապետության ողջ տարածքում:

Երեկ Ուղիղ ներդրումների Ռուսաստանյան հիմնադրամը հաղորդեց, որ մեկ դեղաչափով սահմանափակվող «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը հաստատվել է՝ Հայաստանում օգտագործման համար։ Հայաստանի առողջապահության նախարարության կայքում դեռ այս մասին տեղեկություն չկա։

Ավելի վաղ նախարարությունից տեղեկացրել էին, որ աշնանը Հայաստանում կլինեն նաև արդեն «Փֆայզեր», «Ջոնսոն ընդ Ջոնսոն» և «Նովավաքս» պատվաստանյութերը։

Հայաստանում ներկայումս կիրառվում է կորոնավիրուսի դեմ երեք տեսակի պատվաստանյութ՝ ռուսական «Սպուտնիկ-Վի» , բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա», չինական «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ) և «Սինոֆարմ»։

Սեպտեմբերի 5-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 303 հազար 325 պատվաստում։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button