ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին ծեծի ենթարկելու դրվագով հարուցվել է քրեական գործ ՔՕ 118-րդ հոդվածով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը), «Ազատությանը» հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:
Խորհրդարանում տեղի ունեցած մնացած դեպքերի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Հիշեցնենք, կառավարության ծրագրի քննարկումը խորհրդարանում բուռն էր անցել, ուղեկցվել ծեծկռտուքով, սեռական բնույթի հայհոյանքներով, ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչների փոխադարձ վիրավորանքներով, քաշքշուկով, միմյանց վրա շիշ նետելով: Տեղի ունեցած միջադեպի հետևանքով վնասվել էր պատգամավոր Գեղամ Նազարյանի աչքը: