Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ժողովրդավարությունը երկրում այլևս անշրջելի է, ու հայ ժողովուրդը կարող է դրանով հպարտ լինել, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը:
Լաքոթը, որ ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում, նշել է, որ Ֆրանսիան շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բարեփոխումներն առաջ մղելու նպատակով:
Հայաստանի ղեկավարն իր հերթին խոսել է երկու երկրների բարեկամության, համագործակցության ընդլայնման մասին: Ինչպես նաև ընդգծել է Ֆրանսիայի կարևոր դերը որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ պետություն:
Ժոնաթան Լաքոթին կփոխարինի Անն Լույոն: