Երևանում այսօր հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, հայտնում է Արցախի արտգործնախարարությունը:
Միրզոյանը և Բաբայանը, ըստ հաղորդագրություն, քննարկել են արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցությանը, «տարածաշրջանային գործընթացներին ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր»։
Արցախի ԱԳՆ-ից հանդիպմանը մասնակցել են նաև գլխավոր քարտուղար Սեմյոն Աֆիյանը և ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։