Դատարանը բավարարել է Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանավորելու Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը, «Ազատությանը» փոխանցում են ՀՔԾ-ից։
Հովսեփյանը երեկ էր ձերբակալվել փողերի լվացման, կաշառք ստանալու, խարդախությամբ գույք հափշտակելու մեղադրանքով:
ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Հովսեփյանին կալանավորելու համար։