Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ խոսակցության

Պաշտոնական Երևանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն է տեսնում։ Այդ մասին այսօր գործադիրի ղեկավարը հայտարարեց կառավարության նիստի ժամանակ։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Թուրքիայի նախագահի՝ Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին հայտարարություններին։ Էրդողանն ասել էր, որ Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ`բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա:

«Մենք պատրաստ ենք նման խոսակցության», – շեշտեց կառավարության ղեկավարը՝ շարունակելով․ – «Մեծ հաշվով խոսքը մեր տարածաշրջանը Արևելքը Արևմուտքին, Հյուսիսը Հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է։ Այս գործընթացին ակտիվորեն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանը։ ԵՄ-ն, Ֆրանսիան, Նահանգները ևս հետաքրքրված են այս գործընթացով»։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button