Չեխիան, Ավստրիան և Սլովակիան մերժում են ավելի շատ թվով աֆղան ներգաղթյալների մուտքը ԵՄ տարածք։
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ աֆղան միգրանտների համար ԵՄ-ում տեղ չկա և նրանք պետք է մնան Աֆղանստանում կամ հարևան երկրներում։
Այս երեք երկրները, ԵՄ մյուս երկու անդամ Լեհաստանի և Հունգարիայի հետ միասին, որոշել են կոշտ դիրքորոշում որդեգրել միգրացիայի հարցում։
ԵՄ-ն անհանգտություն ունի, որ կարող է կրկնվել 2015-ին Եվրոպայում տեղի ունեցած միգրացիոն ճգնաժամը, երբ Մերձավոր Արևելքից պատերազմից և աղքատությունից փախած ավելի քան 1 միլիոն մարդ ժամանեց Միություն:
Ավստրիայի կանցլերն իր հերթին ասել, է որ օգնության նպատակով իր երկիրն ավելի քան 21 միլիոն դոլար կհատկացնի՝ Աֆղանստանի հարակից երկրներում գտնվող աֆղաններին: «Մենք կփորձենք մեղմել նրանց տառապանքը, բայց 2015 թվականը չպետք է կրկնվի: Մենք դեմ ենք անօրինական միգրացիային և պայքարելու ենք թրաֆիքինգի դեմ», – ասել է Սեբաստիան Կուրցը։