Ադրբեջանի ԱԳՆ․ «Լաչինում զորավարժությունների անցկացումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է»

«Լաչինում զորավարժությունների անցկացումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է», – հակադարձելով Հայաստանի դիվանագիտական գերատեսչության խոսնակի երեկվա հայտարարությանն՝ այսօր նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան։

«Ադրբեջանն իր տարածքում բազմաթիվ զորավարժություններ է անցկացնում, այդ թվում՝ գործընկեր պետությունների հետ։ Լաչինում մեկնարկած [ադրբեջանա-թուրքական] համատեղ մարտավարական զորավարժությունները ևս մեկ նմանատիպ քայլն են և նպատակ ունեն նպաստել տարածաշրջանային կայունության ապահովմանը», – հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Պաշտոնական Երևանը քննադատել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանների մոտ՝ Լաչինի շրջանում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները՝ այն գնահատելով լարվածության թուլացմանը վնասող գործողություն։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button