Հայաստանը Երևանում ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ

Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում ոչ-ոքի՝ 1:1 ավարտեց հանդիպումը J խմբի հետնապահ Լիխտենշտեյնի ընտրանու հետ:

Հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի վերջում 11-մետրանոցից բացեց Հայաստանի թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ում նկատմամբ մրցակիցները կոպիտ էին խաղացել սեփական տուգանային հրապարակում, 80-րդ րոպեին Նոա Ֆրիկը վերականգնեց հավասարակշռությունը:

Այս խաղից հետո Հայաստանը 11 միավորով առայժմ երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում J խմբի մրցաշարային աղյուսակում, սակայն խմբում ուշ երեկոյան դեռ երկու հանդիպում է կայանալու՝ Հյուսիսային Մակեդոնիա – Ռումինիա և Իսլանդիա – Գերմանիա:

Խմբի առաջատարը Գերմանիան է՝ այս պահի դրությամբ 12 միավորով, Հայաստանն ունի 11, Ռումինիան՝ 9, Հյուսիսային Մակեդոնիան՝ 8, Իսլանդիան՝ 4, և Լիխտենշտեյնը՝ 1 միավոր:

7-րդ տուրի հանդիպումները կանցկացվեն ուղիղ մեկ ամիս հետո՝ հոկտեմբերի 8-ին, երբ Հայաստանի հավաքականը Ռեյկյավիկում կհյուրընկալվի Իսլանդիայի ընտրանուն:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button