Սիրիայի կառավարական բանակը գրավել է Դերաա քաղաքը

Սիրիական բանակի ստորաբաժանումները այսօր մուտք են գործել Դամասկոսից հարավ գտնվող Դերաա-էլ-Բալադ քաղաքը։

Սա այն բնակավայրն է, որտեղ 2011 թվականին մեկնարկել էին Բաշար Ասադի դեմ բողոքի գործողությունները։

Այսօր սիրիական բանակի ստորաբաժանումները, Սիրիայում գործող «Թշնամական կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի միջնորդությամբ», վերահսկողություն են հաստատել Դերաայի և հարակից շրջանների նկատմամբ։

Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, զինված ընդդիմության ավելի քան 500 մարտիկներ անձնատուր են եղել։

Ընդդիմության ստորաբաժանումների անդամների մի մասին հնարավորություն է տրվել տարհանվել կենտրոնական իշխանությունների վերահսկողությունից դուրս գտնվող սիրիական միակ նահանգ՝ Իդլիբ։

«Առաջիկայում Դերաայի տարածքում պարեկային ծառայություն կսկսեն իրականացնել Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները», – ՏԱՍՍ գործակալությանն ասել է հաշտեցման կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Գուլյաևը։

Իրադրությունը Դերաայում սրվել էր հուլիսի վերջին՝ մի քանի տարի տևած հարաբերական անդորրից հետո։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button