Սպիտակ տան Իրանի հարցերով հատուկ բանագնացը ժամանել է Մոսկվա

Սպիտակ տան՝ Իրանի հարցերով հատուկ բանագնաց Ռոբերտ Մեյլին այսօր ժամանել է Մոսկվա, որտեղ առաջիկա երկու օրերին ռուսաստանցի դիվանագետների հետ կքննարկի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցային գործընթացում տիրող կացությունը։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նշել է, որ Իրանի շուրջ կուտակված խնդիրների պակաս այս պահին չկա։ «Խնդիրները շատ են և անկեղծ ասած մենք այժմ մի իրավիճակում ենք, երբ շատ կարևոր է զերծ մնալ սխալներից», – նշել է ռուսաստանցի դիվանագետը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները դեմ են Վիեննայում, ամռանը կայացած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարման ցանկացած փորձից։

«Վիեննայում համաձայնեցված կետերի վերանայումը անարդյունավետ քայլ կլինի», – նշել է Ռյաբկովը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button