Կառավարության այսօրվա որոշմամբ, Կարեն Սարգսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ:
Գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, նախքան քվեարկությունն ասաց, որ Կարեն Սարգսյանը մինչև նախորդ շաբաթ զբաղեցնում էր Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը։
«Ինձ համար բարձր պատիվ է հայրենի մարզի ղեկավար նշանակվելը», – ասաց Սարգսյանը։
Գեղարքունիքի նախկին մարզպետ Գնել Սանոսյանը, հիշեցնենք, նոր կառավարությունում զբաղեցնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։