Անհայտ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են՝ հաշվի առնելով նաև ծնողների տեղեկությունները․ Կարապետյան

Անհայտ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են՝ հաշվի առնելով նաև ծնողների ունեցած տեղեկությունները, այսօր հայտարարել է Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը՝ 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ու կամավորների ծնողներին և հարազատների հետ հանդիպման ժամանակ։

Ըստ Պաշտպանության նախարարության՝ Արշակ Կարապետյանը հավաստիացրել է, որ գործադրվում են բոլոր ջանքերը՝ անհայտ կորած յուրաքանչյուր զինծառայողի ճակատագիրը բացահայտելու ուղղությամբ։

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում՝ կառավարության ծրագիրը ներկայացնելիս, հայտնեց, որ վերջին տվյալներով, 44-օրյա պատերազմում հայկական կողմից զոհվել է 3 հազար 777 մարդ, 243-ը համարվում է անհետ կորած։

Արցախի ԱԻՊԾ-ի վերջին տվյալներով՝ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում որոնումների արդյունքում՝ հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1659 աճյուն։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button