Աֆղանստանի նախկին նախագահը ներողություն է խնդրել ժողովրդից

Loading...

Աֆղանստանի նախկին նախագահ, թալիբների հաղթանակից հետո երկրից փախուստի դիմած Աշրաֆ Ղանին երեկ դիմել է հայրենակիցներին և ներողություն է հայցել իր կառավարության կայծակնային տապալման համար:

Միաժամանակ Ղանին այդ ուղերձում կտրականապես հերքել է Քաբուլից իր հետ միլիոնավոր դոլարներ դուրս տանելու մասին լուրերը: Ղանին այդ ուղերձը տեղադրել է Թվիթերի իր միկրոբլոգում:

«Քաբուլից հեռանալն իմ կյանքում ամենածանր որոշումն էր, բայց ես համոզված եմ, որ դա թնդանոթները լռեցնելու և մայրաքաղաքի 6 միլիոն բնակիչների կյանքը փրկելու համար միակ ճիշտ վճիռն եր», — գրել է Ղանին, ով Աֆղանստանից տեղափոխվել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Հայրենիքից միլիոններ տանելու մասին ասեկոսեները Ղանին անվանել է «բացարձակ սուտ»:

Նախկին նախագահն իր երախտագիտությունն է հայտնել անցած 40 տարիների պատերազմներում ծանրագույն տառապանքներ ապրած Աֆղանստանի ժողովրդին և ափսոսանքով փաստել է, որ իր ղեկավարումը կայունություն և բարգավաճում չի բերել երկրին:

Ղանին առաջին անգամ նախագահ է ընտրվել 2014 թվականին, այդ խիստ վիճահարույց ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը պնդել են, որ արդյունքը կեղծված է: 2019-ին նա վերընտրվել է, և այդ ընտրությունները նույնպես վիճահարույց են եղել:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button