Ռուստամ Մուրադովին կփոխարինի Միխայիլ Կոսոբոկովը

Loading...

Ռուստամ Մուրադովին Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարի պաշտոնում կփոխարինի գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը։

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին ու Հայաստանում ռուսաստանյան 102-րդ ռազմական բազայի նորանշանակ հրամանատար, գնդապետ Դմիտրի Օվչարովին այսօր ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։

Կարևորելով Հայաստանում ռուսաստանյան ստորաբաժանման դերն ու նշանակությունը՝ Կարապետյանը բարձր է գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը կայունացնելու Մոսկվայի ջանքերը, ինչպես նաև Արցախում խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը։ Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը:

Մուրադովն ավարտեց իր առաքելությունը՝ որպես Արցախում խաղաղապահ զորախմբի հրամանատար: Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի նոյեմբերից։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button