ԱՄՆ-ում նախագահ Ջո Բայդենի հրամանագրով խստացնում են կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, սահմանվում է կորոնավիրուսի տարածումը զսպելու նոր պարտադրանք՝ ցանկացած հիմնարկում, որտեղ աշխատում է 100-ից ավելի մարդ, աշխատողները պետք է պատվաստվեն կամ ամեն շաբաթ ներկայացնեն ստուգման բացասական արդյունքով տեղեկանք:

Բայդենը քննադատել է մոտ 80 միլիոն ամերիկացիներին, ովքեր առայսօր չեն պատվաստվել, չնայած այն հանգամանքին, որ պատվաստումն անվճար է, ամենուր կան պատվաստման կենտրոններ և առկա են անհրաժեշտ թվով դեղաչափեր:

«Մենք համբերատար էինք, բայց մեր համբերությունն էլ սահման ունի, ձեր կողմից վակցինան մերժելը երկրի վրա թանկ է նստում»,- ասել է Բայդենը, նշելով, որ ԱՄՆ-ում մեծ տարածում է գրանցում կորոնավիրուսի «դելտա» տարբերակը, աճել է ախտահարումների, հիվանդանոցներ դիմելու և մահվան դեպքերի թիվը:

Բայդենն ընդգծել է, որ նոր ախտահարումների գերիշխող մեծամասնությունը գրանցվում է չպատվաստված բնակիչների շրջանում:

Նոր հրամանագրով պատվաստումը պարտադիր է դառնում ԱՄՆ բոլոր դաշնային հիմնարկների աշխատողների համար, ովքեր մինչ այդ կարող ընտրել պատվաստվելու, կամ տեղեկանք ներկայացնելու տարբերակներից մեկը:

Հանրապետականներն անմիջապես քննադատել են Բայդենին, ասելով, թե նախագահը գերազանցում է պաշտոնեական լիազորությունները: Հանրապետականների ազգային կոմիտեն հայտնել է, որ վակցինացիայի պարտադրանքը կանխելու համար դատ է հարուցելու Սպիտակ տան դեմ:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button