Ռուս խաղաղապահներն Արցախում կմնան հինգ տարի, ինչպես նշված է եռակողմ համաձայնագարում, իսկ հետագան կախված է հետագա որոշումներից, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն, ով ավարտեց իր առաքելությունն Արցախում խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնում։
Նա իր աշխատանքը դրական է գնահատել՝ նշելով՝ Արցախում կյանքն ընթանում է ամբողջ հունով։
«Միայն դրական եմ գնահատում աշխատանքը։ Մեր աշխատանքին գնահատական տալիս է խաղաղ ժողովուրդը։ Այսօր կյանքը Ղարաբաղում ընթանում է ամբողջ հունով։ Իհարկե կան շատ բարդ հարցեր, բայց կյանքը շարունակվում է․ մարդիկ վերադառնում են, մի շարք հարցեր լուծվում են, կարծում եմ ամեն ինչ լավ կլինի», – ասել է Մուրադովը։
Մուրադովն Արցախում էր 2020-ի նոյեմբերից։ Նրան այս պաշտոնում փոխարինում է գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը։