Մուրադովը դրական է գնահատել իր աշխատանքն Արցախում

Loading...

Ռուս խաղաղապահներն Արցախում կմնան հինգ տարի, ինչպես նշված է եռակողմ համաձայնագարում, իսկ հետագան կախված է հետագա որոշումներից, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն, ով ավարտեց իր առաքելությունն Արցախում խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնում։

Նա իր աշխատանքը դրական է գնահատել՝ նշելով՝ Արցախում կյանքն ընթանում է ամբողջ հունով։

«Միայն դրական եմ գնահատում աշխատանքը։ Մեր աշխատանքին գնահատական տալիս է խաղաղ ժողովուրդը։ Այսօր կյանքը Ղարաբաղում ընթանում է ամբողջ հունով։ Իհարկե կան շատ բարդ հարցեր, բայց կյանքը շարունակվում է․ մարդիկ վերադառնում են, մի շարք հարցեր լուծվում են, կարծում եմ ամեն ինչ լավ կլինի», — ասել է Մուրադովը։

Մուրադովն Արցախում էր 2020-ի նոյեմբերից։ Նրան այս պաշտոնում փոխարինում է գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button