Մոսկվան և Մինսկը մինչև 2023 թվականի դեկտեմբեր կստորագրեն պայմանագիր միութենական պետւթյան շջանակներում գազի միացյալ շուկա ստեղծելու մասին, իսկ 2022 թվականին ռուսական գազի գինը Բելառուսի համար չի փոխվի:
Այդ համաձայնությունը ձեռք է բերվել երեկ Կրեմլում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունների ընթացքում:
Բացի այդ, ըստ Պուտինի, ենթադրվում է ստեղծել նավթի և նավթամթերքի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի միացյալ շուկա:
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Պուտինը և Լուկաշենկոն երկու երկրների քաղաքական ինտեգրման հարցեր չեն քննարկել:
«Դրա համար նախ պետք է տնտեսական հիմք ստեղծել»,- ասել է Ռուսաստանի նախագահը:
«Եթե պետք լինի՝ մենք կվերադառնանք այդ հարցին, գլխավորն այն է, որ դա {քաղաքական ինտեգրումը} ցանկանան մեր ժողովուրդները, մենք մեր կողմից չենք ուշացնի»,- ասել է Բելառուսի նախագահը:
Լուկշենկոն ասել է նաև, որ չի քննարկվել միացյալ տարադրամի հարցը, քանի որ երկու երկրների Կենտրոնական բանկերը բացասական են գնահատում այդ գաղափարը:
Պուտինի և Լուկաշենկոոյի մոսկովյան հանդիպոումից առաջ մի շարք վերլուծաբաններ չեն բացառել, որ Կրեմլում ստորագրվելկիք համաձայնությունը կսահմանափակի Բելառուսի ինքնիշխանությունը: