Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է Գյումրիում հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին: Ցուցակը գլխավորելու է ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար Արտյոմ Ղուկասյանը: Այսօր կայացած Գործադիր մարմնի նիստում կուսակցությունը հաստատել է նաև ավագանու թեկնածուների ցուցակը։
«Ինչ վերաբերում է այլ համայնքներին, Հանրապետականը բաց է լինելու մյուս ընդդիմադիր թեկնածուներին աջակցելու շուրջ քաղաքական քննարկումների համար», – նշվում է նիստից հետո կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։
Այսօր նաև Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն է հայտարարել մասնակցության մասին` «Հայրաքաղաք» դաշինքով, որում ներկայացված են Ռամկավար Ազատական և «Ժառանգություն» կուսակցությունները։ Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառման համաձայն` ցուցակը կգլխավորի հենց ինքը, երկրորդը ցուցակում Հովիկ Կարապետյանն է, ապա Հասմիկ Պետրոսյանը:
Մի քանի այլ քաղաքական ուժեր ևս հայտարարել են Գյումրու ընտրություններին մասնակցության մասին: