ՔՊ-ն երեկ քննարկել է գալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության մասնակցության, կառուցվածքային հարցեր

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խումբը նիստ է անցկացրել, քննարկել գալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության մասնակցության, կառուցվածքային և այլ հարցեր։

Կուսակցության ֆեյսբուքյան էջից պարզ է դառնում, որ նիստին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանում ՏԻՄ ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին։

Ավելի վաղ ՔՊ-ն հայտնել էր, որ կուսակցության ցուցակը Գյումրիում հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններում կգլխավորի Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։

ՏԻՄ մյուս ընտրությունների ժամանակ Դիլիջանում կուսակցության ցուցակը կգլխավորի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը, Տեղ համայնքում՝ Դավիթ Ղուլունցը, Տաթևում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Մաթևոսյանը, Մեղրիում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար անդամ Արարատ Թումանյանը, Գորիսում՝ Վլադիմիր Աբունցը։



az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button