Մեկնարկել են «Զապադ-2021» ռուս-բելառուսական զորավարժությունները

Ռուսաստանը և Բելառուսը ՆԱՏՕ-ի սահմաններից ոչ հեռու այսօրվանից անցկացնում են «Զապադ-2021» կոդային անվամբ լայնածավալ զորավարժություններ, որոնց մասնակցում են շուրջ 200 հազար զինծառայողներ, 80 ինքնաթիռներ և ուղղաթիռներ, 290 հրասայլ, հրետանու 240 միավոր, մեծ թվով հրթիռային կայանքներ, ինչպես նաև 15 ռազմանավ:

Համատեղ զորավարժություններն անցկացվում են Բելառուսի տարածքում, Ռուսաստանի արևմտյան շրջաններում և Բալթյան ծովում:

Ռազմական փորձագետների համոզմամբ, «Զապադ-2021» զորավարժությունները Եվրոպայում ամենախոշորն են անցած մի քանի տասնամյակների ընթացքում:

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ չնայած միջազգային համաձայնություններին, Ռուսաստանն օտարերկրացի զինվորական դիտորդներ չի հրավիրել:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button