Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք

Loading...

Արցախում սեպտեմբերի 10-ին կատարվել է 86 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել։

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ COVID-19-ից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով իրականացվել է 12 հազար 200 քաղաքացու հետազոտություն, որից 1088-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button