Իդլիբում այսօր սպանվել է առնվազն երկու թուրք զինծառայող

Թուրքիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Իդլիբում տեղի ունեցած բախման ընթացքում զոհվել է առնվազն երկու թուրք զինծառայող, ևս երեքը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների ազգականներին և բարեկամներին և շուտափույթ ապաքինում՝ վիրավորներին:

Թուրքական լրատվամիջոցները գրում են, թե անցած տասնամյակի ընթացքում Սիրիայում քաղաքացիական պատերազմում սպանվել է մոտ կես միլիոն մարդ և ավելի քան 12 միլիոն բնակիչներ լքել են իրենց տները:

Իդլիբում 2017 թվականին սահմանվել է «դեէսկալացիայի գոտի», որտեղ ապաստանել են Դամասկոսում և Սիրիայի հարավային շրջաններում զենքը վայր դնելու պահանջը մերժած զինյալները: 2020 թվականի մարտի 6-ին այնտեղ Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ հրադադար է հաստավել:

Այնուամենայնիվ, ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, «թուրքամետ գրոհայինները և «Ջեբհաթ ալ-Նուսրա» խմբավորման ահաբեկիչները պարբերաբար խախտում են հրադադարը և գնդակոծում են Սիրիայի բանակի դիրքերն ու խաղաղ բնակավայրերը»:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button