Նյու Յորքում ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ խիստ հսկողություն է

Loading...

Միացյալ Նահանգներում այսօր հարգանքի տուրք են մատուցում 2001 թվականի սեպտեմբեր 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին:

Մահապարտների կազմակերպած գրոհների 20-րդ տարելիցի կապակցությամբ Նյու Յորքի իշխանություններն անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել:

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլասիոն հայտարարել է, թե որևէ տեղեկություն հնարավոր կամ ծրագրվող ահաբեկչության մասին չկա, սակայն իրավապահները խստացված հսկողություն կապահովեն:

Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլն ասել է, որ բնակիչները փողոցներում կտեսնեն ոստիկանության լրացուցիչ ուժեր, սակայն անհանգստանալու կարիք չկա:

«Դուք կտեսնեք զինված ծառայողների, նպատակն է նկատել տալ, որ Նյու Յորքի հետ պետք չէ գործ ունենալ, քանի որ կոշտ պատասխան կլինի», — ասել է նահանգապետը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button