Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 731-ով, բուժվածներինը՝ 635-ով, գրանցվել է մահվան ևս 16 դեպք

Երեկ Հայաստանում կատարվել է 6 հազար 511 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 731 նոր դեպք:

Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ առողջացածների թիվն ավելացել է 635-ով, գրանցվել է մահվան 16 նոր դեպք:

Այսպիսով՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 248 հազար 397 դեպք, որոնցից 232 հազար 41-ն` առողջացած, 4 հազար 995-ը` մահվան ելքով: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 607 հազար 444 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1173 է:

COVID-19-ից այս պահին փաստացի բուժում է ստանում 10 հազար 188 պացիենտ:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button