Մեկնարկում են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի զինծառայողների զորախաղերը

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Բաքվում սեպտեմբերի 12-ից 20-ը տեղի կունենան Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ ուժերի համատեղ զորավարժությունները:

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության, «Երեք եղբայր-2021» կոդային անվամբ զորավարժությունների նպատակն է «կատարելագործել ստորաբաժանումների փոխգործակցությունը և խաղաղ կամ ռազմական պայմաններում ռազմական գործողությունների ծրագրումը»:

Ադրբեջանի և Թուրքիայի զինծառայողները պարբերաբար համատեղ վարժանքներ են ակցկացնում: Քոնյա քաղաքի շրջանում շարունակվում է «Թուր-Ազ Բազե-2021» (TurAz Şahini-2021) մարտավարական ամառային վարժանքը, բացի այդ, զորավարժություններ են տեղի ունեցել Լաչինի շրջանում:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button