Միացյալ Նահանգներում այսօր հարգանքի տուրք են մատուցում 2001 թվականի սեպտեմբեր 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին:
Մահապարտների կազմակերպած գրոհների 20-րդ տարելիցի կապակցությամբ Նյու Յորքի իշխանություններն անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել:
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլասիոն հայտարարել է, թե որևէ տեղեկություն հնարավոր կամ ծրագրվող ահաբեկչության մասին չկա, սակայն իրավապահները խստացված հսկողություն կապահովեն:
Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլն ասել է, որ բնակիչները փողոցներում կտեսնեն ոստիկանության լրացուցիչ ուժեր, սակայն անհանգստանալու կարիք չկա:
«Դուք կտեսնեք զինված ծառայողների, նպատակն է նկատել տալ, որ Նյու Յորքի հետ պետք չէ գործ ունենալ, քանի որ կոշտ պատասխան կլինի», – ասել է նահանգապետը: