Ջո Բայդեն. «Սեպտեմբեր 11-ից քաղած դասն այն է, որ միասնությունը չի կարելի քանդել»

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հատուկ ուղերձով անդրադարձել է մարդկության պատմության ընթացքում այդ աննախադեպ ահաբեկչությանը:

«Մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում զոհերի հիշատակին: Շատ ծանր է, անկախ այն բանից՝ առաջին տարելիցն է, թե 20-րդ: Նշանակություն չունի, թե ինչքան ժամանակ է անցել, այս ոգեկոչումները ցավալիորեն հետ են բերում հուշերը, ամեն ինչ, կարծես, վայրկյաններ առաջ ես իմացել այդ լուրը», – ասել է Բայդենը:

2001 թվականի սեպտեմբեր 11-ին «Ալ-Ղայդայի» մահապարտ ահաբեկիչներն առևանգել են 4 ուղևորատար ինքնաթիռներ, որոնցից երկուսը մխրճվել են Նյու Յորքում Առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ-երկնաքերերի մեջ, մեկը հարվածել է Պենտագոնի համալիրին և ևս մեկը, որում պայքարի մեջ են ներքաշվել ահաբեկիչները և ուղևորները, վայր է ընկել Պենսիլվանիայի նահանգում:

Ահաբեկչության հետևանքով զոհվել է մոտ երեք հազար մարդ, նրանցից ավելի քան 2 հազար 600-ն ավերված երկնաքերերում:

Նախագահ Ջո Բայդենն իր այսօրվա ուղերձում ասել է, որ սեպտեմբեր 11-ից Ամերիկայի քաղած ամենակարևոր դասն այն է, որ առավել հզոր ուժը միասնությունն է տալիս:

«Մենք հասկացանք, որ միասնությունը երբեք չի կարելի քանդել, միասնությունն է մեր էությունը»,- ասել է Ջո Բայդենը:

Առավել մանրամասն տե՛ս այստեղ

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button