Իտալիայում պտտահողմի զոհ է դարձել երկու բնակիչ, ևս ինը մարդ վնասվածքներ է ստացել:
Հուժկու քամին հարվածել է Միջերկրականում գտնվող Պանտելերիա փոքրիկ կղզուն, որտեղ քանդել է շենքեր և ճանապարհներ, օդ է բարձրացրել և ավերել է մեքենաներ: Զոհվել է մի հրշեջ և մի 86-ամյա տարեց տղամարդ, ով մեքենայով է երթևեկել:
«Մեծ ցավ է, շատ դժվար է մերվել տեղի ունեցածի հետ», – Ֆեյսբուքի էջում գրել է Պանտելերիայի քաղաքապետ Վինչենցո Կամպոն:
Փրկարարները վերացնում են աղետի հետևանքները, բացում են ճանապարհները, նրանք չեն բացառում, որ բնական աղետից տուժածների թիվը կարող է ավելանալ:
Օդերևութաբանները նշում են, որ պտտահողմը (տորնադոն) բավական հազվադեպ է գոյանում Իտալիայում: