Մարտակերտ քաղաքում բազմաբնակարան նոր շենքեր կկառուցվեն, այսօր հայտարարել է Արցախի նախագահը: Արայիկ Հարությունյանը հավաստիացրել է` շրջանի բնակչության թվի ավելացումը կառավարության տեսանելի ծրագրերի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում։
Նախագահի աշխատակազմը հայտնում է, որ Հարությունյանը նշել է, թե հաջորդ տարվա ընթացքում հիմնականում կավարտվեն շրջանի գյուղական համայնքները մայրուղիներին կապող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները, շրջանում կկառուցվի նաև կաթնամթերային մեծ ֆերմա:
Արցախում հիմնադրվում է հանքարդյունաբերական նոր գործարան։ Պատերազմից հետո ընկերությունն Արցախում առաջին ամենախոշոր մասնավոր ներդրումային ծրագիրն է սկսել՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ։ Այստեղ Արայիկ Հարությունյանին վստահեցրել են, որ 3 ամիս անց կսկսեն հանքանյութի արդյունահանման և վերամշակման աշխատանքը, որը կապահովի շուրջ 400 աշխատատեղ։