Այս պահին Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններ չեն վարվում․ ՀՀ ԱԳՆ

Այս պահին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով բանակցություններ չեն վարվում, այսօր, «Ազատության» հարցին ի պատասխան, տեղեկացրել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։

«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել էր արտգործնախարարությունից, թե արդյոք ֆորմալ բանակցություններ նախանշվո՞ւմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։

«Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի դիվանագետների միջև շփումները սահմանափակվում են միջազգային օրակարգի տարաբեր հարցերի շուրջ բազմակողմ ձևաչափով քննարկումներին մասնակցությամբ», — ասված է ԱԳՆ պատասխանում։

Վերջին շրջանում Անկարան և Երևանը պարբերաբար մեսիջներ են փոխանցում երկկողմ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել էր, որ Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ`բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, ի պատասխան, հայտարարել էր, թե Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսության։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button