Թալիբների վերադարձին զուգահեռ մոտ կես միլիոն աֆղանստանցիներ լքել են տները

Աֆղանստանում ներքին տեղահանվածների թիվն ավելացել է մոտ կես միլիոնով այն բանից հետո, երբ թալիբները սկսել են գրավել բնակավայրերը: Այդ մասին այսօր Ժնևում ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:

«Աֆղանստանում կա 3 և կես միլիոն ներքին տեղահանված, նրանցից կես միլիոնը վերջին շաբաթներին է հայտնվել այդ վիճակում»,- ասել է Գրանդին:

Հանձնակատարը նշել է, որ Աֆղանստանում տնտեսական և սոցիալական կաթվածը կարող է հրահրել սրել լարվածությունը և նոր բռնություններ հրահրել, ինչն, իր հերթին, կհանգեցնի ներքին տեղահանվածների և արտասահման տեղափոխվող մարդկանց թվի աճին:

«Դա կարող է շատ արագ տեղի ունենալ»,- ասել է Ֆիլիպո Գրանդին Ժնևում, որտեղ ՄԱԿ-ի համաժողովում քննարկվում է Աֆղանստանի համար ֆինանսական միջոցներ հավաքելու խնդիրը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button