Կարապետյանն այսօր Ռուսաստանում կհետևի «Զապադ-2021»-ի ակտիվ փուլին, իսկ սեպտեմբերի 15-ից16-ը Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ վեհաժողովի նիստերին

Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Ռուսաստանի Նիժնի Նովգորոդում կհետևի Ռուսաստանի և Բելառուսի «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժության ակտիվ փուլին։ Այն անցկացվում է «Մուլինո» զորավարժադաշտում։

«Զապադ-2021»-ը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին, կտևի մեկ շաբաթ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական ու բելառուսական բանակներից բացի, վարժանքներում կներգրավվեն նաև ՀԱՊԿ անդամ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, ինչպես նաև Հնդկաստանի, Մոնղոլիայի և Շրի Լանկայի մոտ 500 զինծառայողներ։

Ինչպես Հայաստանի ռազմական գերատեսչությունն է հայտնում՝ սեպտեմբերի 15-16-ն էլ նախարարը կմասնակցի Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ-ի կանոնադրային մարմինների (արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի) համատեղ, ինչպես նաև հավաքական անվտանգության վեհաժողովի նիստերին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 16-ին Դուշանբեում կայանալիք գագաթնաժողովում կներկայացվի Օպերատիվ արձագանքման ուժերն արդիական զենքով զինելու ծրագիրը։

Նա ասել է, որ օգոստոսի 23-ին ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստում պետությունների ղեկավարները համակողմանիորեն քննարկել և հանձնարարականներ են տվել Աֆղանստանի զարգացումներից բխող վտանգները չեզոքացնելու, այդ թվում՝ փախստականների հնարավոր հոսքը դեպի ՀԱՊԿ տարածք զսպելու համար:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button