Կլաարը վերահաստատել է Եվրամիության հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը Հայաստանին

Loading...

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը վերահաստատել է Եվրամիության քաղաքական հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը Հայաստանին` ՀՀ-ի կողմից առաջնահերթ համարվող ուղղություններով:

Հայաստանի վարչապետը կարևորել է այս տարի հուլիսին Եվրոպական խորհրդի նախագահի, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի այցերը` շեշտելով, որ Կառավարությունն աշխատում է դրանց արդյունքներով Հայաստանին ԵՄ կողմից տրամադրված 2,6 մլրդ եվրո ֆինանսական փաթեթի առաջնահերթությունների վերջնականացման ուղղությամբ:

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Կլաարը և Փաշինյանն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացմանը: Համաձայն կառավարության հաղորդագրության` նրանք ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունների վերսկսման կարևորությունը:

Եվրամիության հատուկ ներկայացուցչին ընդունել է նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button