Հռոմի պապ Ֆրանցիսկոս. «Եկեղեցին սիրո և խաղաղության Աստծո արքայությունն է մեր աշխարհում»

Loading...

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի Սուրբ Մարտինի տաճարում հանդիպել է Սլովակիայի կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոսներին, քահանաներին և ճեմարանի սաներին:

84-ամյա կաթոլիկ քահանայապետն առաջին անգամ է մեկնել արտասահման հուլիսին Հռոմում վիրահատության ենթարկվելուց հետո:

Սուրբ Մարտինի տաճարում դիմելով Սլովակիայի կաթոլիկ առաջնորդներին և սպասավորներին, մոլորակի կաթոլիկների ղեկավարը կոչ է արել չկորցնել կապը մարդկանց հետ և չտարանջատվել հավատացյալներից:

«Եկեղեցին ամրոց չէ, հզոր հենակետ կամ ինքնաբավ վեհ տաճար չէ, որը վերևից նայում է ներքևում գտնվող աշխարհին, այստեղ Բրատիսլավայում դուք լավ տաճար ունեք, բայց եկեղեցին նախևառաջ համայնք է, որն Ավետարանի ուրախությամբ մարդկանց կանչում է Հիսուսի մոտ, դա մեր աշխարհում սիրո և խաղաղության Աստծո արքայությունն է, եկեք չտրվենք աշխարհիկ գայթակղություններին», — ասել է կաթոլիկ եկեղեցու հովվապետը Սլովակիայում:

Այսօր Վատիկանի առաջնորդը Բրատիսլավայում հանդիպել է Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի, ապա Սլովակիայի հրեական համայնքի ներկայացուցիչների հետ:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button