ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը քննադատել է թալիբներին՝ խոստումները չկատարելու համար

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատար Միշել Բաչելետը թալիբներին քննադատել է Աֆղանստանում իշխանությունը գրավելու օրերին տված խոստումները չկատարելու համար:

ՄԱԿ-ը բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ համաժողով է գումարում, որի օրակարգում մարդասիրական ճգնաժամի եզրին հայտնված Աֆղանստանի համար ավելի քան 600 միլիոն դոլար հավաքելու խնդիրն է:

«Աֆղանստանը հիմա վտանգավոր նոր շրջափուլում է, երբ մեծ թվով կանայք և ազգային ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ մտահոգված են իրենց իրավունքների ոտնահարման կապակցությամբ: Չնայած կանանց իրավունքները հարգելու վերաբերյալ թալիբների տված հավաստիացումներին, անցած երեք շաբաթների ընթացքում նոր իշխանավորները կանանց ակտիվորեն հեռացնում են հանրային կյանքից»,- այսօր հայտարարել է Բաչելետը՝ Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստում:

Քաբուլը գրավելուց հետո թալիբները կազմել են կառավարություն, որում միայն տղամարդիկ են, ովքեր հայտարարել են Աֆղանստանում շարիաթի խիստ օրենքները վերականգնելու նպատակի մասին:

Բաչելետը նշել է, որ ըստ արժանահավատ տեղեկությունների, թալիբների կողմից ձերբակալվել և սպանվել են նախկին որոշ իշխանության ներկայացուցիչներ:

Մարդու իրավունքների հանձնակատարի խոսքով՝ թալիբներն այցելում և խուզարկում են նախկին իշխանավորների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների տները:

Ժնևում Աֆղանստանի համար ֆինանսական օգնություն հավաքելու հարցով համաժողովին ներկա կլինեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և մոտ չորս տասնյակ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button