ԱԺ-ն չընդունեց Արտաքին հարցերի հանձնաժողովը վերանվանելու նախագիծը

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով վերանվանելու առաջարկը խորհրդարանն այսօր չընդունեց: Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» քվեարկությանը չմասնակցեց։

Օրերս այս առաջարկին բացասական եզրակացություն էր տվել Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, որի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօր էլ կրկնեց՝ առաջարկվող փոփոխությունները Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրները չեն լուծելու:

Ավելի վաղ ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ լիագումար նիստում առաջարկել էին Արցախի հարցերով առանձին հանձնաժողով ստեղծել, սակայն դա ևս մերժվել էր: Ընդդիմադիրներն առաջարկում էին հանձնաժողովի անվանման մեջ ավելացնել Արցախի հարցը և վերանվանել Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով՝ դրա իրավասության ոլորտում ամրագրելով Արցախի խնդրի լուծման հարցը:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button