Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Վլադիմիր Պուտինի շրջապատում կան կորոնավիրուսով վարակվածներ, սակայն դա այսօրվա դրությամբ չի ազդել նախագահի աշխատանքային ժամանակացույցի վրա:
«Դեռ փոփոխություններ չկան»,- ասել է Պեսկովը, պատասխանելով լրագրողների հարցերին այն բանից հետո, երբ ինքը նախագահն է պարալիմիականների հետ հանդիպման ժամանակ անդրադաարձել իր շրջապատում ախհտահարումների մեծ թվին:
«Դժբախտաբար, կորոնավիրւսի առումով վիճակը բարդ է, նույնիսկ իմ շրջապատում կան վարակվածներ, պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, կարծում եմ, գուցե ես էլ առաջիկայում ստիպված կլինեմ կարանտինի անցնել, շատ են հիվանդները»,- ասել է Պուտինը Պարալիմպաիկան խաղերից վերադարձած մարզիկների հետ հանդիպման ընթացքում: