Սեպտեմբերի 12-ի դրությամբ Հայաստանում քովիդի դեմ կատարվել է 335 հազար 721  պատվաստում

Սեպտեմբերի 12-ի դրությամբ Հայաստանում քովիդի դեմ կատարվել է 335 հազար 721 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 215 հազար 278, երկրորդ դեղաչափ` 120 հազար 443։

Ըստ Առողջապահության նախարարության՝ պատվաստումներն իրականացվում են «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով: Պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։

Հայաստանում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված։ «Դելտա» շտամի տարածման ու կորոնավիրուսի նոր դեպքերի կտրուկ աճի հետևանքով Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր՝ «կարմիր» գոտում:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button