Բլինքենը Կոնգրեսում պատասխանում է Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերման վերաբերյալ հարցերին

Loading...

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր՝ երկրորդ օրը Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պատասխանելու է կոնգրեսականների հարցերին՝ Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերման վերաբերյալ։

Նախօրեին Բլինքենը մի քանի ժամ պատասխանում էր Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների տան համանուն հանձնաժողովում հատկապես հանրապետականների բավականին կոշտ հարցերին։

Ներկայացուցիչների տանը Բլինքենը պաշտպանեց ամերիկյան ուժերի դուրսբերումը Աֆղանստանից՝ հայտարարելով, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռևս նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի և թալիբների միջև 2020 թվականին, և որ Վաշինգտոնը ճիշտ է արել՝ ավարտելով իր ամենաերկարատև պատերազմը, որը տևեց քսան տարի՝ 2001 թվականից ի վեր։

Դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի քննադատների՝ հանրապետականների, ինչպես, օրինակ, Տեքսաս նահանգից Ներկայացուցիչների տուն ընտրված Մայքլ ՄըքՔոլի խոսքով՝ Աֆղանստանից ամերիկյան զորքերի նման հապճեպ դուրսբերումը և որոշ ամերիկացիների ու աֆղանստանցիներին այնտեղ թողնելը համարձակություն է ներշնչել թալիբներին և Միացյալ Նահանգների այլ թշնամիներին։ «Մեկ բառով սա կարելի է կոչել դավաճանություն», — երեկ հայտարարել է ՄըքՔոլը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button